Նորություններ
Քաղաքացիները շարունակում են դիմել Արարատի մարզպետին
22.06.2018
Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետ նշանակվելուց հետո շարունակում է ակտիվորեն ընդունել Արարատի մարզի տարբեր համայնքները ներկայացնող քաղաքացիներին: Ընդ որում, մարզի գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների մասնակցությամբ կայացած ընդունելություններն անց են կացվում ոչ թե նախկին գրաֆիկի համաձայն՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, այլ՝ ամենշաբաթյա, որի պատճառը հայցադիմումների մեծ թվաքանակն է: Մարզի ղեկավարի մոտ կայացած հերթական ընդունելությունը հունիսի 21-ին էր: Այս անգամ ևս քաղաքացիներն առաջ են քաշել առավելապես սոցիալական բնույթի հարցեր, ինչպես նաև ներկայացել իրավական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներին վերաբերող դիմում-խնդրանքներով:
Ավելացնենք, որ քաղաքացիների կողմից ներկայացված տարաբնույթ հարցերին համապատասխան ընթացք տալու, օրենքի շրջանակներում նրանց ուղղորդելու համար ընդունելություններին մասնակցում են նաև Արարատի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայցուցիչները: