Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի սահմանապահ զորամասը 63 տարեկան է

25.06.2018

Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, զորամասի հրամանատար Յուրի Ուրվանովը, զինվորականներ, հյուրեր:
Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին:
Ելույթ ունենալով հանդիսավոր միջոցառմանը` Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը ընթերցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, շնորհավորել տոնի առթիվ և հպարտությամբ նշել, որ ստեղծման առաջին իսկ օրվանից ռուսական սահմանապահ զորամասը մեծ պատվով է կատարել իրեն վստահված գործը: Մարզպետի խորհրդականը հույս է հայտնել նաև, որ հայ-ռուսական համագործակցությունը հետագայում ևս կլինի նույնքան ջերմ ու ամուր, որքան հիմա է:
Հրամանատարական կազմը ևս իր ելույթում նշել է ռուս-հայկական բարեկամության ամրության մասին և շեշտել, որ մեծ հպարտությամբ է իրականացնում իր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում:
Միջոցառումը, որ համընկել էր ռուսական սահմանապահ ծառայության 100-ամյա տարեդարձի հետ, ամփոփվել է տոնական համերգով և զինվորականների պարգևատրման արարողությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07