Նորություններ
Հանդիպում Արտաշատի ավագանու հետ
27.06.2018

Հունիսի 27-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է Արտաշատ համայնքի ավագանու անդամներին: Ավագանու 15 անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ավագանու նիստերի կայացմանը խոչընդոտող հարցերը: Արարատի մարզպետը մեկ առ մեկ լսել է ավագանու յուրաքանչյուր անդամի և նրանց կողմից ներկայացված պատճառաբանությունները, ապա ներկայացրել իր տեսակետը: Ըստ մարզի ղեկավարի` ավագանու այլակարծիք լինելու պատճառով չպետք է ընդհատվի քաղաքի բնականոն աշխատանքն ու խաթարվի ծրագրերի իրականացման գործընթացը: Առաջարկելով վերադառնալ աշխատանքների բնականոն ռեժիմին և որոշումները կայացնել ի նպաստ քաղաքի ու բնակիչների` մարզի ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է, որ պատրաստ է կրկին ընդունել նրանց, լսել բարձրացված հարցերն ու իրականացնել համատեղ քննարկում: