Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը ելույթ է ունեցել հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին

29.06.2018

Հունիսի 29-ին կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը: Երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայմանն ու առևտրատնտեսական գործնական հարաբերությունների հաստատմանն ուղղված համաժողոգին մասնակցել են տարբեր տարածաշրջանների պաշտոնական պատվիրակություններ, որոնց կազմում ընդգրկվել են պետական համակարգի, ՏԻՄ ոլորտի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը ներկաներին է փոխանցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Համաժողովի բացմանը Գարիկ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ Արարատի մարզը պատրաստ է նոր մակարդակի վրա դնել տարածաշրջանային համագործակցությունն ու հույս հայտնել, որ համաժողովն իսկապես կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Ներկայացնելով Արարատի մարզի ռեսուրսներն, առանձնահատկություններն ու բիզնես պոտենցիալը` մարզի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի դաշնության Ռոստովի, Աստրախանի, Օրենբուրգի և մի քանի այլ նահանգների հետ արդեն իսկ կան ստորագրված համագործակցային փաստաթղթեր և որ առջևում ուրվագծվում է նոր ոլորտներ ընդգրկող համագործակցություն այլ տարածաշրջանների հետ ևս:
Համաժողովի շրջանակներում Արարատի մարզպետն Արխանգելսի նահանգապետ Վիկտոր Իկոննիկովի հետ համատեղ պատասխանել է ճեպազրույցին ներկա լրատվամիջոցների հարցերին, իր խոսքում նախ և առաջ կարևորել ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու փաստը.
- Արարատի մարզը եղբայրական հարաբերություններ ունի հատկապես Ռոստովի մարզի հետ, և վերջին շրջանում հաստատված քաղաքական իրավիճակից հետո մի շարք անհատներ ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել հենց ՀՀ-ում: Իհարկե, ներդրումներ կատարելու իրողությունից բացի ոչ պակաս կարևոր է անհատին ուղղորդելը և կապիտալը ճիշտ հասցեով տեղայնացնելը: Մենք բաց ենք և ռուս, և հայ ներդրողների առաջ, և պատրաստ ենք նաև Արարատի մարզի արտադրանքը ներկայացնել Ռուսաստանի դաշնության բոլոր անկյուններում` վերամշակված գյուղմթերքից մինչև տարատեսակ խմիչքների արտադրություն, -ավարտել է իր խոսքը Գարիկ Սարգսյանը:
Ճեպազրույցին հաջորդել է գործնական շփումը երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչների միջև:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18