Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարը շրջել են մարզի համայնքներում

02.07.2018

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջայց են կատարել Արարատի մարզի համայնքներում: Մարզի 3 տարածաշրջանների համայնքներում կայացած ճանաչողական հանդիպումների ընթացքում մարզի ղեկավարն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղում ծանոթացել են առկա խնդիրներին ու համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել դրանց լուծման իրատեսական ուղիները: Համայնքներում առկա խնդրահարույց հարցերն առավելապես վերաբերել են ոռոգման համակարգին, ճանապարհաշինությանը, խմելու ջրի ոլորտում առկա թերացումներին, մշակութային, կրթական օջախների վերանորոգմանը կամ կառուցմանը, սեփական եկամուտների համալրմանը, աշխատատեղերի ստեղծմանը և այլն:
Աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Գարիկ Սարգսյանն ու Սուրեն Պապիկյանը հանդիպել են 53 համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, իսկ երկրորդ օրվա ընթացքում իրենց խնդիրներ ու հրատապ հարցերն են ներկայացրել 42 համայնքների ղեկավարներ: Աշխատանքային հանդիպումներին ներկա են եղել նաև ՋՕԸ-երի ներկայացուցիչները, քանի որ ամռան գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում գրեթե ամենուր առաջանում են ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչն էլ խաթարում է հողագործությամբ զբաղվողների բնականոն աշխատանքը:
Հանդիպման ավարտին, անդրադառնալով նախարարություն-մարզպետարան-համայնք կապին, Սուրեն Պապիկյան ասել է, որ վաղուց արդեն ժամանակն է դուրս գալու կաբինետային գործելաոճից և իրականացնել գործնական, նոր ոճի կառավարում, ինչպես նաև շեշտել, որ համայնքներին տրվող ֆինանսավորումն առաջին հերթին պետք է ծառայի տնտեսական ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:
Խնդիրներին տեղում ծանոթանալու և հանդիպումներ ունենալու ձևաչափն իր խոսքում արդյունավետ է համարել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը.
-Աշխատանքային այս ձևափաչը ոչ միայն հարմար է, այլև արդյունավետ, քանզի համայնքներում առկա խնդիրներին հենց տեղում ծանոթանալու հնարավորությունից բացի, ուրվագծվում է նույն այդ խնդիրներին լուծում տալու ճանապարհը: Խնդիրները շատ են, և ասել, թե դրանք կարող են լուծվել մեկ օրում կամ մեկ ամսում, միամտություն է: Ընթացքը ժամանակատար է, իսկ նպատակին հասնելու ճանապարհը` բոլորիս համատեղ ու ամենօրյա աշխատանքը, -եզրափակել է իր խոսքն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31