Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

04.07.2018

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Կարևորագույն այս տոնը առհավատչյան է հայ ժողովրդի` իրավական, սոցիալական ու ժողովրդավար պետություն կառուցելու ձգտման:

Սահմանադրական երկիր կառուցելու ճանապարհը դժվարին է ու խորդուբորդ, սակայն կարող է դառնալ իրականություն, եթե յուրաքանչյուրս ընդունենք օրենքի գերակայությունը և այն դարձնենք կյանքի նորմ:

Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, ցանկանում ամուր պետություն, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունը, օրենքն իշխում է հասարակության բոլոր շերտերում և կյանքի բոլոր ոլորտներում:
 

Գարիկ Սարգսյան
ՀՀ Արարատի մարզպետ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 10:32:50