Նորություններ
Գարիկ Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված միջացառմանը
06.07.2018
Վեդի քաղաքում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պետական գործադիր մարմիների տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներ, վեդեցիներ և այլն:
Քառօրա պատերազմում զոհերի հիշատակին նվիրված ծաղկեդրման արարողությունից հետո մեկնարկած միջոցառմանը ելույթ է ունեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և շեշտել, որ սահմանադրությունը պետք է ծառայի ժողովրդին, ձևավորի իրավասարության ու արժանապատվության մթնոլորտ․
- Սիրելի հայրենակիցներ, ես համոզված եմ, որ յուրաքանչյուրիս նպատակը` ունենալ ամուր, իրավական ու հզոր պետություն, կարող է իրագործվել միայն այնժամ, երբ մեկտեղվեն բոլորիրս ջանքերն ու ցանկությունները, երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ օրենքի առջև հավասար են բոլորը, որ չկան արտոնյալներ ու անպատժելիության մթնոլորտ: Պիտի հասկանանք, որ մեր ճիշտ քայլերով ու առողջ բանականությամբ միայն կարող ենք գցել այն պատվանդանը, որը հիմքը կդառնա ապագա կամ վաղվա Հայաստանի: Որքան սերտ են քայլերն օրենքի հետ, որքան ամուր կառչած մեր ազգային արժանապատվությանն ու մայր օրենքին, այնքան վստահ ու հպարտորեն վաղը մեր երկրում ու աշխարհին ի ցույց կարող են քայլել մեր զավակներն ու թոռները: