Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

09.07.2018

Հուլիսի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի ու արդյունքերի վերաբերյալ:
Ըստ ՏԻ և ՀԳՄ վարչության պետի` համայնքներում իրականացված հերթական եռամսյա վարչական հսկողության արդյունքները արդեն իսկ պատրաստ են ամփոփման, և մարզի ղեկավարի մոտ քննարկման փուլն անցնելուց հետո, կարող են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Քաղաքաշինության ոլորտում հատկապես ամռան շրջանում սրվում են խմելու և ոռոգման ջրի համակարգում առկա խնդիրները: Իրավիճակը ուշադրության կենտրոնում պահելու, տվյալ ոլորտների ղեկավարումն իրականացնող կազմակերպությունների կողմից բացթողումները բացառելու ուղղությամբ մարզպետի հանձնարարությամբ այս ոլորտներում ևս իրականացվում է ամենօրյա հսկողություն: Մարզի ղեկավարը քաղաքաշինության ոլորտի ղեկավարին հանձնարարականներ է տվել նաև մարզի մի քանի օբյեկտներում շինարարական աշխատանքների վերսկսման կամ իրականացման, համայնքների կադաստրային քարտեզներում առկա սխալները վերացնելու համար քաղաքացիներին ճիշտ ուղղորդելու ուղղությամբ:
Հուլիսի 8-ին ՀՀ կառավարության ծրագրով Արարատի մարզի  200 երեխա մեկնել է ամառային հանգստի: Երեխաներին ճամբար ուղեկցելու և այնտեղից առաջին փուլի մասնակիցներին վերադարձնելու վերաբերյալ զեյկույցից հետո մարզի ղեկավարը Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել խիստ հսկողություն սահմանել առողջության առաջնային պահպանման օղակներում ավելորդ հաստիքներ ունենալն ու պետությանը ֆինանսական վնաս պատճառելը բացառելու համար:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարությանը ներկայացվող զարգացման ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների եռամսյա կատարողականներին, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգմանը վերաբերող հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27