Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այց է կատարելու Արարատի տարածաշրջանի մի շարք համայնքներ

10.07.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով լինելու է Արարատի տարածաշրջանի մի շարք համայնքներում, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում համայնքների ղեկավարների ու բնակիչներիր հետ, հենց տեղում ծանոթացում առկա խնդիրներին և համատեղ քննարկում խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ: Այցը մեկնարկելու է Զանգակատուն համայնքից` ժամը 10:00-ին: Մարզի ղեկավարի երկրորդ կանգառը լինելու է Վարդաշատ համայնքը` 11:00-ին, որին հաջորդելու է շրջայցն Ուրցալանջ և Լանջառ համայնքներում` համապատասխանաբար 11:30-ին և 12:00-ին: 12:30-ին Լանջանիստում առկա խնդիրներին տեղում ծանոթանալուց հետո Գարիկ Սարգսյանը 13:30-15:30-ն ընկած ժամանակահատվածում լինելու է նաև Ուրցաձոր խոշորացված համայնքում`ներառյալ դրա կազմի մեջ մտնող Շաղափ, Լանջանիստ բնակավայրերը: Արարատի մարզպետի հուլիսի 11-ի աշխատանքային այցը եզրափակվելու է Դաշտաքար համայնքում` 16:00-ին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23