Նորություններ
Հանրային քննարկում Արարատի մարզպետարանում
10.07.2018
Հուլիսի 10-ին Արարատի մարզպետարանում կայացել է քննարկում Արտաշատ-Սիսիան ճանապարհատվածի նախագծի նախնական շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում, որին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Քաղաքաշինության վարչության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ ու բնակիչներ, բնապահպաններ:
Քննարկման սկզբում <<Ճաննախագիծ>> ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են Արտաշատ-Սիսիան 161 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ինժեներական մոտեցումները և շեշտել, որ այն կառուցվելու է առաջին կարգի ճանապարհի պարամետրերով, ճանապարհի վրա լինելու են 60-ից ավել կամուրջներ, մոտ 9 թունել, բնակավայրերի մոտակայքում` տրանսպորտային հանգույցներ:
Հանրային քննարկման ընթացքում համայնքների բնակիչները հիմնականում բարձրացրել են ճանապարհների մյուս կողմում գտնվող հողերի շահագործման վերաբերյալ հարցեր, քանի որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի վրա գտնվող մի շարք համայնքների մշակովի հողերի կամ արոտավայրերի 80 տոկոսից ավելին շահագործելու, գյուղտեխնիկան ու անասնագլխաքանակը տեղափոխելու համար անհրաժեշտ է կամուրջների կամ անվտանգ անցումների առկայություն: