Նորություններ
Մեկնարկել է <<Բուրաստան>> ամառային ճամբարը
11.07.2018
Բուրաստան համայնքում արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է ամառային բակային ճամբար: Հուլիսի 10-ին տրվել է ամառային հերթական ճամբարի մեկնարկը, որին ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը: Երեք ջոկատներից բաղկացած ճամբարների մասնակիցները ճամբարային օրերի ընթքացքում ոչ միայն ունենալու են անմոռանալի ու հեետաքրքիր օրեր, այլև ստանալու են հայրենասիրական դաստիարակություն ու զարգացնելու իրենց գեղարվեստական ինքնագործունեությունը: <<Բուրաստան>> ճամբարի մեկնարկը տրվել է ՀՀ օրհներգով, ազգային խորհրդանշանների ներկայացմամբ, որից հետո կայացել է միջոցառում համայնքի տաղանդավոր պատանիների մասնակցությամբ: Հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 25-ը ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր օր, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, Բուրաստանի ու հարևան համայնքների երեխաները կարող են իրենց հետաքրքրությունները գտնել այստեղ ու դառնալ ճամբարի մասնակիցը` մասնակցելով պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումներին ու ուսուցողական խաղերին: