Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է <<Բուրաստան>> ամառային ճամբարը

11.07.2018

Բուրաստան համայնքում   արդեն 5-րդ տարին անընդմեջ  կազմակերպվում է ամառային բակային ճամբար: Հուլիսի 10-ին տրվել է ամառային հերթական ճամբարի մեկնարկը, որին ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը: Երեք ջոկատներից բաղկացած ճամբարների մասնակիցները ճամբարային օրերի ընթքացքում ոչ միայն ունենալու են անմոռանալի ու հեետաքրքիր օրեր, այլև ստանալու են հայրենասիրական դաստիարակություն ու զարգացնելու իրենց գեղարվեստական ինքնագործունեությունը: <<Բուրաստան>> ճամբարի մեկնարկը տրվել է ՀՀ օրհներգով, ազգային խորհրդանշանների ներկայացմամբ, որից հետո կայացել է  միջոցառում  համայնքի տաղանդավոր պատանիների մասնակցությամբ: Հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 25-ը ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր օր, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, Բուրաստանի ու հարևան համայնքների երեխաները կարող են իրենց  հետաքրքրությունները գտնել այստեղ ու դառնալ ճամբարի մասնակիցը` մասնակցելով պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումներին ու ուսուցողական խաղերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31