Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում

12.07.2018

Հուլիսի 11-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լանջառ, Լուսաշող, Ուրցաձոր և Դաշտաքար համայնքներ: Այցի նպատակը համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալն էր, բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ հանդիպումը, բաց քննարկումներ ծավալելու միջոցով խնդրահարույց հարցերի լուծման ուղիներն ուրվագծելը:
Արարատի մարզպետի առաջին կանգառը եղել է Զանգակատուն համայնքը: Այստեղ կենսական նշանակություն ունի սահմանամերձ հատվածներում տեղակայված հողերի հարցը, որոնք չեն մշակվում հակառակորդի կրակահերթի թիրախում գտնվելու և սահմանապահ ուղեկալի բացակայության պատճառով: Զանգակատանն ու մյուս համայնքներում համընդհանուր խնդիր է համարվում ոռոգման և խմելու ջրի համակարգերի ոչ բնականոն աշխատանքն ու հատկապես տարվա այս եղանակին սակավաջրության հետևանքով սրվող իրավիճակը: Համայնքային ենթակառուցվածքների, մասնավորապես` ճանապարհների անմխիթար վիճակի հետևանքով մի շարք համայնքներում տրանսպորտային սպասարկում չի իրականացվում, կա գազաֆիկացման խնդիր, իսկ փոքր համայնքները զրկված են բուժկետի առկայությունից ու բուժաշխատող ունենալու հնարավորությունից:
Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը եղել է համայնքների մշակույթի տներում, համայնքապետարաններում, տեղում ծանոթացել համայնքային ենթակառուցվածքների անմխիթար վիճակին, ինչպես նաև զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու համատեղ քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23