Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր Առողջապահության նախարարը

16.07.2018

Հուլիսի 14-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել Արարատի մարզի բժշկական հաստատություններում: Մարզի ղեկավարն ու նախարարն առաջինը կանգ են առել Մասիսի բժշկական կենտրոնում, եղել Ինֆեկցիոն բաժանմունքում, առաջին օգնության, ռենտգեն սենյակներում, տեղեկացել, թե մայրաքաղաքին մոտ կանգնած բնակավայրի բնակիչներ քանի տոկոսն է օգտվում կենտրոնի ծառայությունից և քանի տոկոսը հարկ եղած դեպքում դիմում երևանյան հաստատություններին: Ամիսներ առաջ կենտրոնում Ֆրեզնոյի բժշկական հաստատությունների բժիշկների կողմից իրականացված բարեգործական վիրահատություններից հետո որոշում է կայացվել կենտրոնին նվիրաբերել ռենտգեն սարքավորում, որը տեղ կհասնի օգոստոսի վերջին:
Արսեն Թորոսյանը, խոսելով բժշկական հաստատությունների ֆինանսական աղբյուրների ընդլայնման հեռանկարներից, այս հարցում կարևորել է որակյալ ծառայությունների մատուցման և ստվերային քաղաքականության բացառման մեխանիզմների դերը: Գարիկ Սարսգյանն իր հերթին ավելացրել է, որ համայնքային բյուջեներում ցանկալի է նախատեսել ծախսեր, որոնք ուղղված կլինեն առողջապահության ոլորտին:
Այցի հաջորդ կանգառում՝ անցյալ տարվա նոյեմբերին վերանորոգված Վեդու ծննդատանը, մարզի ղեկավարն ու նախարարը շրջել են բոլոր հատվածներում և տեղեկացել, որ այստեղ տարեկան գրանցվում է մոտ 810 ծնունդ, ընդ որում, ծնունդների մեծ մասը՝ տարվա երկրորդ կեսին:
Անցյալ տարվա հունվարին հիմնանորոգված, վերջերս գազաֆիկացված ու ջեռուցման համակարգով համալրված Վեդու հիվանդանոցն այս պահին ունի միայն գույքի համալրման անհրաժեշտություն, անմխիթար է միայն հիվանդանոցից դուրս առանձին շինության մեջ գործող ինֆեկցիոն բաժանմունքը: Արարատի բժշկական կենտրոնը, ինչպես Վեդու ծննդատունն ու հվանդանոցը, ևս վերանորոգված է, սարքավորումներն արդիական են: Իսկ ահա մարզկենտրոն Արտաշատի բժշկական կենտրոնը տարածաշրջանի քաղաքացիներին լիարժեք ծառայություններ կարող է մատուցել միայն սեպտեմբերին, երբ հիմնանորոգման ավարտից հետո կհամալրվի նորագույն սարքավորումներով: Ի դեպ, մարզի ղեկավարների ուԱռողջապահության նախարարի այցի պահին Արտաշատի պոլկիկլինիկայի մոտ <<Լույս հայի աչքերին>> բարեգործական ծրագրի շրջանակներում շրջիկ մեքենայում իրականացվում էին աչքի վիրահատություններ:
Ընդհանուր առմամբ, բոլոր կենտրոններում խնդրահարույց հարց է համարվում հաստատությունը շտապ օգնության մեքենայով համալրման անհրաժեշտությունը, որն էլ, ըստ նախարարի, լուծում կստանա մոտ ապագայում:
Մարզի ղեկավարի ու Առողպահաության նախարարի աշխատանքային այցն ամփոփվել է Արարատի մարզպետարանում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45