Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
16.07.2018
Հուլիսի 16-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խմելու և ոռոգման ջրի համակարգերում հատկապես տարվա այս եղանակին առաջացող խոչընդոտները վերացնելուն վերաբերող հարցեր: Մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ վաղն աշխատանքային այցով Արարատի մարզում է լինելու ՋՏՊԿ նախագահը, տեղում ծանոթանալու է համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև հետևելու ՋՕԸ-երի կողմից ջրառներում իրականացվող աշխատանքներին:
Գարիկ Սարգսյանը հանձնարարականներ է տվել նաև ՏԻՄ և ՀԳ վարչության կողմից հերթական համայնքում վարչական հսկողություն իրականացնելու վերաբերյալ: Քաղաքաշինության վարչության ղեկավարը ներկայացրել է այս ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով ոլորտի մյուս հարցերին` մարզի ղեկավարն առաջարկել է քննարկել և կազմել Նոր Ուղի համայնքի մանկապարտեզի կառուցման նախահաշիվը անհրաժեշտության դեպքում այն հրատապ ծրագրերում ընդգրկելու համար:
Խորհրդակցության ավարտին կրթության ոլորտի պատասխանատուն մարզի ղեկավարին ներկայացրել է դպրոցների կողմից ուսումնական տարվա ավարտին ներկայացվող հաշվետվությունների ամփոփ նկարագիրն ու շեշտել, որ Արարատի մարզն ունի 1 մեդալակիր և հանրակրթական դպրոցների աշակերտների 20-22 տոկոսն է սովորում գերազանց գնահատականներով: