Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

18.07.2018


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարզերում իրականացման ենթակա միջոցառումներին, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածով նախատեսված գումարների նպատակային օգտագործման, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերին վերաբերող հարցեր։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին կառուցման (վերանորոգման, բարելավման) ենթակա հասարակական զուգարանների նվազագույն քանակի սահմանման և գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրավառությունները բացառելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված խնդիրներին։

Ավարտին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձարարել է հավատարիմ մնալ «Մաքուր Հայաստան» ծրագրի հիմքում դրված գաղափարներին և հետևողական լինել ծրագրի արդյունավետ իրականացման հարցում, սերտ համագործակցել ոստիկանության հետ զբոսաշրջային և պատմամշակութային հուշարձանների տարածքներում պատշաճ բնապահպանական միջավայր ապահովելու համար, ստուգել համայնքների կողմից ներկայացվող 2019 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային (ելակետային) տվյալների արժանահավատությունը։ Նախարարը մարզպետներին նաև հորդորել է համայքներում կյանքն աշխուժացնելու նպատակով ակտիվ բացատրական աշխատանքներ տանել սուբվենցիոն ծրագրերի դրական ազդեցությունների շուրջ, ինչպես նաև քննարկել և առաջիկայում առաջարկություններ ներկայացնել մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին հասարակական զուգարաններ կառուցելու տեխնիկական հնարավորությունների մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20