Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է Ջրային տնտեսության կոմիտեի նախագահին
19.07.2018
Հուլիսի 19-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի հետ քննարկել է մարզի ոռոգման համակարգում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Մարզի ղեկավարն իր խոսքում անդրադաձրել է հատկապես ամռան շրջանում ոռոգման համակարգում սրվող խնդիրներին ու դրանց հետևանքով գյուացիներին պատճառվող անհարմարություններին, որոնք իրենց հերթին դառնում են բերքի վնասման պատճառ: Մարզի ղեկավարը մտահոգություն է հայտնել նաև ՋՕԸ-երում առկա ստվերային մեխանիզմների կապակցությամբ, որոնք ևս վնաս են հասցնում հողօգտագործողի շահերին:
Անդրադառնալով համակարգում առկա խնդիրներին` կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը դրանց լուծման ու վերահսկողության իրականացման գործում կարևորել է մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի իրականացումը:
Հանդիպման շրջանակներում մարզի ղեկավարն ու Ջրային կոմիտեի նախագահը եղել են ՋՕԸ-երի ենթակայության տակ գտնվող ջրառներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում և տեղում ծանոթացել իրավիճակին: