Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ Արարատի մարզպետարանում

20.07.2018

Հուլիսի 20-ին Արարատի մարզպետարանում կայացել է Արարատի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններ:
<<Լիարժեք կյանք>> ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանի ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԱՀՆ հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիան ու դրանից բխող պահանջների կատարմանն ուղղված աշխատանքները: Զեկուցողները ոլորտի բարեփոխումների համար հիմնարար մեխանիզմ են համարել հասարակության իրազեկումը և այն, որ բոլոր քաղաքացիների գործողությունները պետք է ուղղված լինեն մեկ ընդհանուր նպատակի:
Հանդիպման շրջանակներում քննարկումներ են ծավալվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները վավերացնելու, հասարակության շրջանում իրազեկման մակարդակը բարձրացնելու և ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները փնտրելու շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45