Նորություններ
Արարատի մարզպետը հյուրընկալվել է Հանքավանում հանգստացող երեխաներին
23.07.2018
Հուլիսի 21-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել են Հանքավանի ‹‹Խոտորջուր›› և ‹‹Հեքիաթային կիրճ›› ճամբարներում հանգստացող Արարատի, Կոտայքի մարզն ու Երևանը ներկայացնող 7-13 տարեկան 260 երեխայի, որոնք իրենց հանգիստն են անցկացնում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ամառային հանգստի երկրորդ փուլի շրջանակներում: Գարիկ Սարգսյանը շրջել է ճամբարներում, զրուցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային: Մարզի ղեկավարի հետ զրույցի ընթացքում երեխաներն իրենց գոհունակությունն են հայտնել ճամբարայի առօրյայի ու մատուցվող սննդի վերաբերյալ և շեշտել, որ հաջորդ տարի ևս կցանկանան ամառային հանգիստն անցկացնել հենց այս ճամբարներում: Ճամբարի տնօրենների խոսքով՝ հագեցած առօրյայի ընթացքում երեխաներն իրականացնում են համատեղ աշխատանք, մարզում են մարմինն ու ուղեղը, հանգստին զուգահեռ սովորում հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ:
Այցի ավարտին ճամբարականները հյուրերի համար պատրաստել էին միջոցառում: