Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը հյուրընկալվել է Հանքավանում հանգստացող երեխաներին

23.07.2018

Հուլիսի 21-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել են Հանքավանի ‹‹Խոտորջուր›› և ‹‹Հեքիաթային կիրճ›› ճամբարներում հանգստացող Արարատի, Կոտայքի մարզն ու Երևանը ներկայացնող 7-13 տարեկան  260 երեխայի, որոնք իրենց հանգիստն են անցկացնում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ամառային հանգստի երկրորդ փուլի շրջանակներում: Գարիկ Սարգսյանը շրջել է ճամբարներում, զրուցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային: Մարզի ղեկավարի հետ զրույցի ընթացքում երեխաներն իրենց գոհունակությունն են հայտնել ճամբարայի առօրյայի ու մատուցվող սննդի վերաբերյալ և շեշտել, որ հաջորդ տարի ևս կցանկանան ամառային հանգիստն անցկացնել հենց այս ճամբարներում: Ճամբարի տնօրենների խոսքով՝ հագեցած առօրյայի ընթացքում երեխաներն իրականացնում են համատեղ աշխատանք, մարզում են մարմինն ու ուղեղը, հանգստին զուգահեռ սովորում հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ:
Այցի ավարտին ճամբարականները հյուրերի համար պատրաստել էին միջոցառում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15