Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ներկայացուցիչներին

24.07.2018

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանին, «Pure Water» ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների ղեկավար Հայաստան Ստեփանյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կառավարման մասնագետ Արթուր Դրամփյանը, <<Ազգային ջրային համագործակցության>> ՀԿ-ի նախահահ Արևիկ Հովսեփյանը: Հանդիպման սկզբում մասնակիցները խոսել են տարիների ընթացքում ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման և անխնա շահագործման արդյունքում ստորգետնյա ջրերի պաշարների կտրուկ նվազման մասին, ինչի հետևանքով ջրազուրկ են դարձել Արարատյան դաշտի մի շարք համայնքներ։ Ըստ ծրագրի ներկայացուցիչների՝ համայնքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շահակիր բոլոր կողմերը՝ համայնքները, պետական մարմինները, քաղաքացիական հասարակության կառույցները, ընդունում են Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման վիճակի անմխիթար լինելն ու այն, որ համակարգը թափանցիկ չէ, և հանրությունը չի մասնակցում իր համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։ Արմեն Վարոսյանը մարզպետին է ներկայացրել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը, որի նպատակը հանրային մասնակցության և իրազեկման միջոցով Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարման և օգտագործման, ինչպես նաև վարքագծի փոփոխությունների խթանումն է ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար: Ծրագրի ղեկավարն ավելացրել է նաև, որ վերոհիշյալ ծրագրի «Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն» բաղադրիչի շրջանակներում միքանի համայնքներում տարվում են աշխատանքներ:
Անդրադառնալով մարզում ոռոգման և խմելու ջրի համակարգում առկա օրակարգային խնդիրներին՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը կարևորել է հատկապես այն աշխատանքների իրականացումը, որոնք նպաստում են համայնքներում արդյունավետ ջրամատակարարման ապահովմանն ու պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանք տանել ոլորտը ներկայացնող բոլոր կառույցների և շահագրգիռ կողմերի հետ: Հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության և համագործակցության առաջարկի համար, ապա նշել, որ մարզպետարանի աջակցությունը մեծ դերակատարում կարող է ունենալ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ժամանակ առաջացող խնդիրների լուծման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07