Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությանը

26.07.2018

Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում Հայաստանում են Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի ներկայացուցիչները՝ նախագահ Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ։
Հուլիսի 26-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաև Հայաստանի համայնքների միության ղեկավար կազմը, պատվիրակության անդամները ներկայացրել են համայնքների զարգացման իրենց ծրագիրը։
Կառավարման մշակույթի, փորձի, նոր գաղափարների փոխանակման ու տեղայնացման, բարեկամություն հաստատելու համար Արարատի մարզ այցելած պատվիրակության ներկայացուցիչները մարզի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են, որ իրենք մշտապես առաջնորդվում են գյուղական համայնքները քաղաքային համայնքներից չտարանջատելու սկբունքով և այն համոզմամբ, որ համայնքը զուտ ադմինիստրատիվ տարածք չէ , այլ իրատեսական ծրագրերի իրագործման հարթակ, ուր համախմբվում են բնակիչների ջանքերն ու պոտենցիալը։
Ասոցիացիայի անդամները միևնույն ժամանակ ներկայացրել են իրենց ծրագիրը, որի հիմնական ուղղությունների՝  շրջակա միջավայրի ու պատմամշակութային հուշարձանների պահպանության , կրթության, համայնքային ենթակառուցվածքների, ոռոգման համակարգի զարգացմամբ  կզարգանա նաև համայնքը։
Ողջունելով հյուրերին՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ուրախություն է հայտնել նրանց Արարատի մարզում տեսնելու և Հայաստան կատարած այցելության համար՝ շեշտելով, որ մշտապես պատրաստ է աջակցել այսօրինակ ծրագրերի իրականացմանը․
- Ես՝ որպես գյուղական համայնքի նախկին ղեկավար ու Արարատի գործող մարզպետ, պատրաստ եմ աջակցել բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են համայնքների զարգացմանն ու տարածաշրջանների հավասարաչափ զարգացմանն ընդհանրապես։ Մեր համատեղ նպատակին հասնելու համար, անշուշտ, կարևոր է շփումներն ու հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը և այն հանգամանքը, որ համայնքների զարգացման գործում պետք է իր դերակատարումն ունենա յուրաքանչյուր բնակիչ։
Մարզի ղեկավարն իր խոսքում ավելացրել է նաև, որ հայ-ֆրանսիական միջտարածաշրջանային համագործակցության ասպարեզում Արարատի մարզն արդեն իսկ ունի նախադեպեր՝ ի դեմս Արտաշատ և Փոքր Վեդի համայնքների։
Հանդիպման վերջում, համագործակցության կոնկրետ ոլորտներ նախանշելուց հետո, պատվիրակության անդամներն այցելել են Խոր Վիրապ վանք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31