Նորություններ
Ամառային հանգստի մեկնեց երեխաների հերթական խումբը
27.07.2018
Արարատի մարզը ներկայացնող 7-13 տարեկան երեխաների հերթական խումբն այսօր մեկնէլ է ամառային հանգստի: Արարատի, Վեդու և Մասիսի տարածաշրջանների 100 երեխա, կրկին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, ծրագրի երրորդ փուլով իր հանգիստն է անցկացնելու Հանքավանի <<Խոտորջուր>> մանկական ճամբարում: Երեխաները ճամբար են մեկնել Արարատի մարզպետի հանձնարարաությամբ մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբի անդամների, շտապ օգնության ծառայության ու ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ` բարձրակարգ ավտոբուսներով:
Ընդհանուր առմամբ, այս տարի վերոհիշյալ ծրագրով Հանքավանի մանկական ճամբարներում հանգստացել է Արարատի մարզը ներկայացնող 480 երեխա: Քսանօրյա հագեցած հանգստի ընթացքում երեխաները մարզվում են ու ստանում հայրենասիրական դաստիարակություն, սովորում թիմային աշխատանքին ու մասնակցում բազմաթիվ մրցույթների: