Նորություններ
Գարիկ Սարգսյանն ընդունել է Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին
27.07.2018
Հուլիսի 27-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքու մ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրել է 2017թ. ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում մեկնարկած <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագիրը` ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ: Մանկական զարգացման հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի խթանել տեղական ինքնակառավարման համակարգերում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրումը, զարգացնել համայնքների կարողությունը` հայտնաբերելու, կանխելու և հասցեագրելու իրենց սոցիալական խնդիրները: Հիմնադրամի կողմից արդեն իսկ ընտրված 4 համայնքներում` Այնթապում, Արտաշատում, Վեդիում և Ուրցաձորում է իրագործվելու է <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագիրը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր խոսքում կարևորել է սոցիալական աշխատողի դերն ու աջակցելու պատրաստակամություն հայտնել ծրագիրն Արարատի մարզում տեղայնացնելու համար` շեշտելով, որ միայն համակարգային մոտեցման ու համագործակցված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի: