Նորություններ
Մարմարաշենի ամառային ճամբարը կրկին իր դռներն է բացել
31.07.2018
Հուլիսի երեսունին Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակում մեկնարկել է ամառային հերթական ճամբարը։ Եկեղեցու երիտասարդաց միության կողմից կազմակերպվող ճամբարն արդեն վեցերորդ տարին անընդմեջ իր դռներն է բացում Մարմարաշենի ու հարակից համայնքների երեխաների համար։ 7 օրերի ընթացքում, ըստ տարիքային խմբերի, ճամբարի մասնակիցները հաղորդակից կլինեն Աստվածաշնչին,կմասնակցեն ինտելեկտուալ խաղերի, կնկարեն, կսովորեն հայրենասիրական երգեր ու ազգագրական պարեր։ Ամառային ճամբարը կեզրափակվի կիրակի օրը, և երեխաները կմասնակցեն եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին, իսկ նրանք,ովքեր մկրտված չեն, այստեղ ձևավորված ավանդույթի համաձայն,կմկրտվեն: