Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Նոր Ուղի և Գինեվետ համայնքներում

03.08.2018

 Օգոստոսի 3-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Նոր ուղի և Գինեվետ համայնքներ: Այցի նպատակն էր համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալը, համայնքի ղեկավար կազմի ու բնակիչների հետ հանդիպումը, բաց քննարկումների միջոցով խնդրահարույց հարցերի լուծման ուղիներ փնտրելը:

Այցի ընթացքում համայնքների ղեկավարները մարզպետին են ներկայացրել իրենց համայնքներում կյանքի կոչված, ընթացիկ և իրականացվելիք ծրագրերը, առօրյա աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտող հարցերն ու դրանցից բխող բնակիչների մտահոգությունները: Երկու համայնքներում առկա խնդիրնեը վերաբերում են հասարակական տրանսպորտին, ոռոգման ջրի մատակարարմանը, դպրոցի հիմնանորոգմանն ու նոր մանկապարտեզի կառուցմանը, բազմաբնակարան շենքի տանիքի, խմելու ջրի ներքին ցանցի նորոգմանը:

Հանդիպումների ընթացքում մարզպետը նշել է, որ թեև բոլոր համայնքներում առկա են գրեթե նույնատիպ խնդիրներ, սակայն փոքր համայնքներում դրանք ավելի դժվար կերպով են լուծում ստանում, ապա վստահեցրել, որ առավել ուշադիր կլինի բարձրացված հարցերին և անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացնի ՀՀ կառավարության քննարկմանը: Գարիկ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է, որ առաջիկայում կլուծվի տրանսպորտի խնդիրը, իսկ մնացած հիմնախնդիրները լուծումներ կստանան ըստ առաջնահերթության: Բնակիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին այցելության և համայնքներին աջակցելու պատրաստակամության համար:

Շրջայցի շրջանակներում մարզի ղեկավարը եղել է նաև Նոր Ուղու միջնակարգ դպրոցում, ուր հաճախում են վերոհիշյալ երկու գյուղերի երեխաները: Ծանոթանալով դպրոցի շենքային պայմաններին`մարզի ղեկավարը միևնույն ժամանակ տնօրենի և համայնքների ղեկավարների հետ քննարկել է դպրոցի հիմնանորոգման հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23