Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի Նոր ուղի համայնքում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար

03.08.2018

 Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ այցելել է ընկերության կողմից Նոր Ուղի համայնքում կառուցվող ջրամբարի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ համայնքները խմելու ջուր են ստանում 2 օրը մեկ անգամ, Նոր Կյանքը` օրական 5 ժամ տևողությամբ, քանի որ համայնքների ջրամատակարարման աղբյուր հանդիսացող, Նոր Ուղի համայնքում գտնվող օրվա կարգավորիչ ջրամբարը փոքր ծավալներ ունի: Գոռ Գրիգորյանը մարզպետին տեղեկացրել է, որ 1000 խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցմամբ արմատապես կբարելավվի նշված գյուղերի ջրամատակարարումը: Այս տարվա հունիսին սկսված 84 մլն դրամ արժողությամբ ծրագրի աշխատանքներընախատեսվում է ավարտել տարեվերջին:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ փոխանցել է հարակից համայնքերի բնակիչների` հատկապես ամռան ամիսներին սրվող դժգոհություններն ու հույս հայտնել, որ այս ջրամբարի կառուցմամբ խնդիրներն իսկապես կմեղմվեն: Իրականացվող աշխատանքների ընթացքով հետաքրքրվելուն զուգահեռ մարզի ղեկավարն անհրաժեշտության դեպքում ծրագրին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Գոռ Գրիգորյանն իր խոսքում նշել է նաև, որ <<Վեոլիա ջուր>>-ը իր գործունեության 1,5 տարվա ընթացքում մշտապես զբաղվել է մարզի համայնքների ջրամատակարարման խնդիրների բարելավմամբ և մարզի 4 քաղաքներում ու 22 գյուղական համայնքներում իրականացրել է ջրագծերի վերանորոգման ու կառուցման աշխատանքներ. Գինեվետ համայնքի տարածքում վերակառուցվել է «Գառնի-Լանջազատ-Երասխ» ջրատարի 650 մետրանոց հատվածը: Եվս 2000 մետր երկարությամբ հատված է կառուցվել վերոնշյալ ջրատարի «Լանջազատ-Երասխ» տեղամասում: Բացի այդ, Ուրցաձոր գյուղում կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, այժմ ընթանում են քլորակայանի կառուցման աշխատանքներ, իսկ առաջիկայում Վեդի քաղաքում կմեկնարկի թվով 2 օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:54:26