Նորություններ
Ի գիտություն մարզի հողօգտագործողների
06.08.2018
Ս/թ օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզպետարանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից անցկացվելու է սեմինար-խորհրդակցություն՝ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման անցկացման և հակակարկտային ցանցերի տեղադրման աշխատանքներին նվիրված ծրագրերի վերաբերյալ:
Վերը նշված ծրագրերից և ցածր տոկոսադրույքով վարկերից օգտվել ցանկացող հողօգտագործողները կարող են մասնակցել նշված սեմինար-խորհրդակցությանը: