Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի համայնքների ավագանիների կին անդամների հետ

08.08.2018

 Օգոստոսի 8-ին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի շրջանակներում գործող Քաղաքացիական նախաձեռնությունների Արարատի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ընդունել է մարզի համայնքների ավագանիների կազմում ընդգրկված կին անդամներին: Հանդիպման սկզբում կենտրոնի ղեկավար Անահիտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին հրավերն ընդունելու համար և հակիրճ ներկայացրել կենտրոնի ծրագրային քաղաքականությունն ու գործունեությունը` հավելելով, որ մարզի ավագանիների կազմում ընդգրկված է 89 կին:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել, որ կարևորում և բարձր է գնահատում կնոջ դերակատարումը քաղաքականության մեջ: Մարզի ղեկավարը կանանց հորդորել է շարունակել համայնքներում ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալել, լինել պահանջատեր և հետևողական, մասնակցություն ունենալ համայնքի համար կարևորագույն խնդիրների վերհանմանն ու լուծման գործընթացներին: Հանդիպման մասնակիցները մարզպետին բազմաթիվ հարցեր ուղղելուն զուգահեռ ներկայացրել են աշխատանքի ընթացքում հանդիպող տարատեսակ խոչընդոտները` առաջարկներ անելով դրանց լուծման վերաբերյալ: Ավագանիների կին անդամների ` համայնքներ այցեր կատարելու խնդրանքին ի պատասխան մարզի ղեկավարը վստահեցրել է, որ լինելու է բոլոր համայնքներում, շփվելու է բնակիչների հետ և լսելու է նրանց առաջարկները համայնքի զարգացման վերաբերյալ: Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել մարզպետին ժամանակ տրամադրելու, իրենց խնդիրներին առավել հանգամանալից ծանոթանալու և հարցերին հստակ պատասխաններ տալու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31