Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ
09.08.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանին և նրան ուղեկցող հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպման սկզբում Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և ներկայացրել հիմնադրամի հիմնական նպատակներն ու մարզում նախատեսվող ծրագրերը: Նշելով, որ Արարատի մարզը զբոսաշրջության մեծ ներուժ ունի և ոլորտի ուսումնասիրման ու մարքեթինգային ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այն համաշխարհային շուկայում կարող է որպես գրավիչ զբոսաշրջային մարզ ներկայանալ՝ հիմնադրամի ներկայացուցիչները փոխհամագործակցության առաջարկ են արել:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել Արարատի մարզի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Մարզի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն տրամադրել աշխատանքների իրականացման ընթացքում:
Հետագա համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավավորել աշխատանքային խումբ, կազմակերպել համատեղ այցելելություններ մարզի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ, այնուհետև մարզպետարանի քննարկմանը ներկայացնել մշակված մրցունակ առաջարկություններ և ներդրումային ծրագրերի նախագծեր:
Հանդիպումից հետո հիմնադրամի և մարզպետարանի ներկայացուցիչները շրջել մարզի տարբեր համայնքներում: