Նորություններ
Սեմինար-խորհրդակցություն` Արարատի մարզպետարանում
10.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այսօր մարզպետարանում անցկացվել է պետական օժանդակության ծրագրերի ներկայացմանը նվիրված սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ Դավիթ Մեջլումյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, համայնքի ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ:
Մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը ողջունել է պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերը շահագրգիռ կողմերին ավելի մանրամասն ներկայացնելու գաղափարը՝ նշելով, որ այդ ծրագրերի իրագործումը մեծ նշանակություն ունի գյուղատնտեսության զարգացման և սահմանափակ բնական ռեսուրսների նպատակային օգտագործման համար:
Նախարարության ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պետական օժանդակության ծրագրերի էությունը, մասնակցության պայմանները՝ ընդգծելով դրանց առավելությունները:
Քննարկման ժամանակ Ռուդիկ Նազարյանը և Դավիթ Մեջլումյանը պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, լսել նրանց առաջարկները՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպումներն օգնում են վեր հանել ծրագրերի բացթողումները և դրանք կատարելագործելու հնարավորություն են ստեղծում :
Մասնագետները տեղեկացրել են նաև, որ շահագրգիռ անձինք ներկայացված ծրագրերին կարող են ծանոթանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում, հետևյալ հղումներով՝