Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն` Արարատի մարզպետարանում

10.08.2018

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այսօր մարզպետարանում անցկացվել է պետական օժանդակության ծրագրերի ներկայացմանը նվիրված սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ Դավիթ Մեջլումյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, համայնքի ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ:

Մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը ողջունել է պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերը շահագրգիռ կողմերին ավելի մանրամասն ներկայացնելու գաղափարը՝ նշելով, որ այդ ծրագրերի իրագործումը մեծ նշանակություն ունի գյուղատնտեսության զարգացման և սահմանափակ բնական ռեսուրսների նպատակային օգտագործման համար:

Նախարարության ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պետական օժանդակության ծրագրերի էությունը, մասնակցության պայմանները՝ ընդգծելով դրանց առավելությունները:

Քննարկման ժամանակ Ռուդիկ Նազարյանը և Դավիթ Մեջլումյանը պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, լսել նրանց առաջարկները՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպումներն օգնում են վեր հանել ծրագրերի բացթողումները և դրանք կատարելագործելու հնարավորություն են ստեղծում :

Մասնագետները տեղեկացրել են նաև, որ շահագրգիռ անձինք  ներկայացված ծրագրերին կարող են  ծանոթանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքումհետևյալ հղումներով՝ 

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-15 16:46:41