Նորություններ
Արարատի մարզպետն աշխատանքային այց է կատարելու Փոքր Վեդի, Լուսառատ, Եղեգնավան և Նոյակերտ համայնքներ
20.08.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օգոստոսի 22-ին աշխատանքային այցով լինելու է Արարատի տարածաշրջանի 4 համայնքներում: Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում համայնքների ղեկավարների ու բնակիչներիր հետ, ծանոթացում առկա խնդիրներին և համատեղ քննարկում խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ:
Այցը մեկնարկելու է Փոքր Վեդի համայնքից` ժամը 11:00-ին: Երկրորդ կանգառը լինելու է Լուսառատ համայնքը` 12:30-ին, որին հաջորդելու է շրջայցը Եղեգնավան համայնքում` 14:00-ին: Արարատի մարզպետի աշխատանքային այցը եզրափակվելու է Նոյակերտ համայնքում` 15:30-ին: