Նորություններ
Արարատի մարզպետարանի պարզաբանումը
24.08.2018
24.08.2018թ. hraparak.am կայքի «Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի ստուգումների հետ մարզպետարանը չի կարող ունենալ որևէ առնչություն, քանի որ վերոհիշյալ ընկերությունը մասնավոր կառույց է և չի համարվում մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություն:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ներքին աուդիտ է իրականացվել ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայությամբ գործող 2 առողջապահական հիմնարկում և 3 դպրոցում:
ՀՀ Արարատի մարզպետարան
24.08.2018թ.