Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանի պարզաբանումը

24.08.2018

24.08.2018թ. hraparak.am կայքի  «Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի ստուգումների հետ մարզպետարանը չի կարող ունենալ որևէ առնչություն, քանի որ վերոհիշյալ ընկերությունը մասնավոր կառույց է և չի համարվում մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություն:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ներքին աուդիտ է իրականացվել ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայությամբ գործող 2 առողջապահական հիմնարկում և 3 դպրոցում:
 
ՀՀ Արարատի մարզպետարան
24.08.2018թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35