Նորություններ
Արարատի մարզպետն ու ՀՀ Կրթության և գիտության նախարարը մասնակցել են Արարատ քաղաքի ավագ դպրոցի վերաբացմանը
30.08.2018
Օգոստոսի 29-ին կայացել է Արարատի հիմնանորոգված ավագ դպրոցի բացման արարողությանը:
Ուսումնական պրոցեսը ժամանակակից պահանջներին համապատասխան ու հարմարավետ պայմաններում իրականացնելուն ուղղված ծրագիրը կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ու մի շարք այլ կազմակերպությունների շնորհիվ: Մարզի ղեկավարն ու նախարարը շնորհավորել են կոլեկտիվին, աշակերտներին ու ծնողներին կարևորագույն իրադարձության կապակցությամբ, այնուհետև շրջել հիմնանորոգված դպրոցի չորս մասնաշենքերում, զրուցել շինարարների ու անձնակազմի հետ:
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և մոտ 700 մլն դրամի արժողությամբ ծրագրի շնորհիվ հիմնանորոգվել են դպրոցի չորս մասնաշենքերը, դահլիճն ու մարզադահլիճը, կառուցվել են մարզահրապարակներ, բարեկարգվել է դպրոցի բակը: