Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
31.08.2018
Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս օրը հիշարժան է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը:
Հազարամյակներ շարունակ գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից է եղել, կրթության որակի բարելավումը՝ պետականության կարևոր առաջնահերթություններից: Ամենադժվարին իրավիճակներում անգամ մենք ձգտել ենք գիտակրթական առաջընթացի: Համոզված եմ, որ պահպանելով դարերի խորքից եկած ավանդույթները՝ շարունակելու ենք դաստիարակել գիտակից ու կիրթ սերունդ և ներդրում ունենալ երկրի զարգացման, հզորացման ու միջազգային ճանաչելիության ընդլայնման գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր դպրոցականներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ՝ մաղթում եմ բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի:
Գարիկ Սարգսյան
ՀՀ Արարատի մարզպետ