Նորություններ
Գիտելիքի օրվա կապակցությամբ Գարիկ Սարգսյանն այցելել է Նոր Կյանքի միջնակարգ դպրոց
01.09.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է Նոր Կյանքի միջնակարգ դպրոց։
Մարզպետը շնորհավորել է հարազատ դպրոցի աշակերտներին, անձնակազմին և ծնողներին գեղեցիկ օրվա կապակցությամբ, բարի երթ և արդյունավետ ուսումնական տարի մաղթել:
Կրթօջախի նախկին սան Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր այսօրվա հաջողությունների հիմքը դրած ուսուցիչներին, աշակերտներին կոչ է արել ավելի շատ ժամանակ հատկացնել ուսմանը՝ ընդգծելով, որ գիտելիքը 21-րդ դարի շարժիչ ուժն է և հաջողությունների գրավականը:
Հանդիսավոր արարողության ավարտից հետո մարզի ղեկավարը շրջել է դպրոցում, զրուցել մանկավարժական կոլեկտիվի անդամների, աշակերտների, ծնողների հետ: