Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում սկսվել են խաղողի մթերումները

02.09.2018

 Արարատի մարզում օգոստոսի 20-ից սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ օգոստոսի 31-ին մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այցելել են Պռոշյանի կոնյակի գործարանի Այգեստանի մասնաճյուղ՝ հետևելու խաղողի մթերման աշխատանքներին։
Արթուր Մկրտչյանը զրուցել է խաղողագործների հետ, այնուհետև մասնաճյուղի գործադիր տնօրեն Վարուժան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել խաղողի մթերման արտադրամասում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով։
Տնօրենը գոհունակություն է հայտնել մթերվող խաղողի որակից, տեղեկացրել, որ օգոստոսի 22-ից սկսած ընդունվել է 140 տոննա: Մեկ կիլոգրամի մթերման գինը տեխնիկական սպիտակ հյութ ունեցող խաղողի սորտերի համար սկսվում է 160 դրամից, 180 դրամով ընդունվում է կարմրահյութ խաղողը: Գործընթացն անցնում է կանոնակարգված, առանց հերթերի գոյացումների, խաղողագործներն իրենց բերքը հանձնում են հիմնականում նախապես կնքված պայմանագրերի համաձայն: Արթուր Մկրտչյանը նշել է, որ մթերման գործընթացը սահուն անցկացնելու նպատակով մարզպետարանը պատրաստակամ է աջակցել տարվող աշխատանքներին:
Մարզպետարանի ներկացուցիչները եղել են նաև պահածոների պատրաստման արտադրամասերում, ծանոթացել մասնաճյուղի արտադրական հնարավորություններին և գործարանի ողջ տեսականուն:
Արարատի մարզում խաղող է ընդունվում նաև Տափերականի <<Տավինկո>> գինու, կոնյակի գործարանում:Առաջիկա օրերին մթերման աշխատանքներ կսկսեն իրականացնել  մարզի մյուս մթերող կազմակերպությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45