Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի այցը Երասխ և Պարույր Սևակ համայնքներ

04.09.2018


Համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և իրատեսական լուծման ուղիներ փնտրելու նպատակով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին եղել է սահմանամերձ Երասխ և Պարույր Սևակ համայնքներում։ Առաջինը կանգ առնելով Երասխ համայնքում՝ Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավար կազմի, ազգաբնակչության հետ քննարկել է սահմանապահ համայնքում առկա խնդրահարույց հարցերը։ Ոռոգման համակարգի վերանորոգման, մշակովի հողատարածքների ավելացման, հակակարկտային համակարգի բարելավման, մանկապարտեզի կառուցման հարցերի բարձրաձայնման հետ մեկտեղ համայնքի ղեկավարը ներկայացրել է Երասխում իրականացված աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը։ Ի դեպ, համայնքի դպրոցում, ուր հաճախում է 116 աշակերտ, վերջերս վերանորոգվել է ճաշարաը, ասֆալտապատվել է դպրոց տանող ճանապարհը։ Բացի այդ, Երևան-Երասխ մայրուղու վրա, մասնավորի կողմից, շուտով կբացվի  զբոսաշրջության զարգացմանը նպաստող գինու համտեսի սրահ։
Պարույր Սևակ համայնքում ևս առկա են համայնքային ենթակառուցվածքների խնդիրներ․ ճանապարհներն անմխիթար են, ոռոգման համակարգի հնամաշության և ջրի սակավության պատճառով պարույրսևակցիները չեն կարողանում մշակել այգիները, խմելու ջուրն անորակ է։ Համայնքում, սակայն, առաջնային է համարվում դեռևս սովետական տարիներին կառուցված ժամանակավոր փայտե 47 կացարանների խնդիրը, քանզի եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում վտանգված է մարդկային կյանքը, տնակները զերծ են կոյուղու, խմելու ջրի առկայությունից։
Համայնքներ կատարած այցելության ընթացքում մարզի ղեկավարը, հանգամանալից ծանոթանալով այստեղ առկա խնդիրներին ու բնակիչների կողմից բարձրացված հարցերին, ասել է, որ դրանց կարող են լուծում ստանալ ըստ հրատապության ու պետք է բխեն համայնքների զարգացման դրույթներից, ապա հավաստիացրել, որ վերոհիշյալ հարցերը առաջիկայում կներկայացնի ՀՀ կառավարությանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53