Տպել
Նորություններ
Արարատի մարզի բժշկական հաստատություններում օգոստոսին ծնվել է 173 երեխա
05.09.2018
Ըստ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների՝ մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում օգոստոս ամսին ծնվել է 173 երեխա։ Մասնավորապես, Արտաշատի ԲԿ-ում ծնվել է 32 երեխա (16 տղա, 16 աղջիկ), Վեդու ծննդատանը՝ 70 երեխա (38 տղա, 32 աղջիկ), Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա (147 տղա, 18 աղջիկ), Արարատի ԲԿ-ում՝ 36 (21 տղա, 15 աղջիկ)։