Նորություններ
Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին
06.09.2018
«Մաքուր տուն՝ տնից դուրս» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։
Կոչ է արվում հանրապետության բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին և իրենց ներդրումն ունենալ մաքուր և խնամված հայրենիք ունենալու գործում:
Ծրագրի իրականացման շրջանակներում հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, 010-511-389 ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանին և քարտեզներին կարող եք ծանոթանալ ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերում կամ զանգահարել մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:
Երևան- 011-51-41- 76
Շիրակի մարզ- 0312-3-71-61
Տավուշի մարզ- 093-11-07-49
Լոռու մարզ- 0322-4-35-33
Արագածոտնի մարզ- 0232-3-42-26
Կոտայքի մարզ- 0223-2-13-73
Գեղարքունիքի մարզ- 060-65-06-12
Արարատի մարզ- 0235-2-39-47
Արմավիրի մարզ- 0237-2-13-77
Վայոց ձորի մարզ- 098-78-48-48
Սյունիքի մարզ- 028-4-42-77