Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում ավարտվել է համապետական շաբաթօրյակը

08.09.2018

<<Մաքուր տուն՝ տնից դուրս>> ծրագրի շրջանակներում  կազմակերպված համապետական  շաբաթօրյակի շրջանակներում Արարատի մարզի  քաղաքային և գյուղական  համայնքներում  իրականացվել են սանիտարական մաքրման ու աղբահանման աշխատանքներ։ Մինչ այդ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ  կազմվել էր հանձնաժողով, որում ընդգրկվել էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների  ու մարզում տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Շաբաթօրյակին ընդառաջ կայացել են խորհրդակցություններ,  որոնց ընթացքում քննարկվել և ուղենշվել են  մարզի տարբեր համայնքներում իրականացվելիք աշխատանքները,  բոլոր համայնքների վերաբերյալ  կազմվել  և  մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրվել են համապատասխան սխեմաներ, որոնք լիարժեք տեղեկատվություն են պարունակում տվյալ համայնքում առկա աղբավայրերի կամ աղբակույտերի, շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկված կառույցների մասնակիցների ու մարզպետարանի կողմից տվյալ համայնք լիազորված ներկայացուցչի վերաբերյալ:

Շաբաթօրյակի մեկնարկից սկսած  մինչև ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի բոլոր համայնքներում արված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունն ու  լուսանկարները ուղարկվել են Արարատի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչություն, ինչպես նաև Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որոնք և  ամփոփ տեսքով տեղադրվել են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում։

Ընդհանուր առմամբ,  շաբաթօրյակի շրջանակներում իրականացված աղբամաքրման աշխատանքներին  մասնակցել է  10000 անձ, ընդգրկվել՝  200 միավոր տեխնիկա, փակվել է 6 խոշոր աղբակույտ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53