Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզը՝ <<Մշակութային վերածնունդ>> փառատոնին

12.09.2018

Դիլիջան քաղաքում կայացած <<Մշակութային վերածնունդ>> արհեստների և արվեստների համահայկական փառատոնին Արարատի մարզը ներկայացրել են Վեդի, Տափերական, Շահումյան և Արարատ համայնքները։ Մշակույթի և զբոսաշրջության զարգացման, համայնքներում առավել համաչափ զարգացման ռիթմ հաղորդելու, փորձի փոխանակման ու միջհամայնքային կապեր հաստատելու ուղղությամբ կազմակերպված փառատոնը բացառիկ միջավայր է տարածաշրջանի կերպարվեստը, գորգարվեստը, դեկորատիվ-կիրառական արվեստը, խեցեգործությունը, դարբնագործությունը, փայտագործությունը, ազգային խոհանոցը ներկայացնելու համար։ Եվ այս ամենը՝ համեմված համերգային յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում ցուցադրվել են ձեռագործ աշխատանքներ, եղել վարպետության դասեր, հանդես են եկել անհատ կատարողների։
Ի դեպ, փառատոնին Վեդի քաղաքը ներկայացել է ձեռքի աշխատանքներով, Տափերականը՝ դարբնագործության, Շահումյան համայնքի տաղավարում ցուցադրել են ազգային լավաշի թխման ավանդույթները, իսկ Արարատ գյուղական համայնքը ցուցադրել է ազգային խոհանոցի լավագույն ուտեստները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32