Նորություններ
Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը
13.09.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ Այգավանի մասնաճյուղ, որտեղ տրվել է խաղողի մթերման մեկնարկը։ Մթերման գործընթացին տեղում ծանոթանալուց բացի մարզի ղեկավարը շրջել է գարծարանի տարածքում գտնվող փորձարարական այգիներում, վերջերս նորագույն տեխնոլոգիաներով համալրված խաղողի թորման արտադրամասում և գործարանի մյուս հատվածներում։ Չնայած մեկնարկային օրվան ՝ գործարանում խաղողի մթերումն ընթացել է մեծ ակտիվությամբ ու մարզի բոլոր համայնքների խաղողագործների համար հավասար պայմանների ապահովմամբ։