Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսը

15.09.2018

Սեպտեմբերի 14-ին Արարատի մարզպետարանում կայացած մամլո ասուլիս ընթացքում մարզի ղեկավար Գարիկ Սարգսյանը խոսել է իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում իրականացված աշխատանքների ու ծրագրերի մասին։ Ասուլիսին մասնակցել են մարզային ու հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Ողջունելով ներկաներին՝ Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ միշտ բաց է եղել ԶԼՄ-ների հետ շփումներ հաստատելու համար, թեև վերջին շրջանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել անձամբ պատասխանելու լրատվամիջոցներից շատերին հետաքրքող հարցերին։
Խոսելով խորհրդանշական 100-օրյա գործունեության մասին՝ մարզի ղեկավարը անդրադարձել է առողջապահության, կրթության, քաղաքաշինության և մյուս ոլորտներում իրականացված աշխատանքներին, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին։
Հունիս ամսից սկսած մարզպետանարում քաղաքացիների ընդունելության ամենամսյա ձևաչափը փոխարինվել է ամենշաբաթյայի՝ 100 օրերի ընթացքում ընգրկելով 280 քաղաքացու։ Ընդ որում, յուրաքանչյուր ընդունելության կամ մարզպետարան հասցեագրված դիմումներից հետո բոլոր հարցումներին տրվել է հստակ պատասխան, քաղաքացիներից շատերին՝ ֆինանսական աջակցություն։
Մարզպետն ասել է, որ այս պահին Արարատի մարզում տեղայնացնելու համար կա 5 սուբվենցիոն ծրագիր, իսկ այլ երկրների հետ տնտեսական կամ գործնական հարաբերությունների հաստատման առումով խոսել Ռուսաստանի դաշնության Ռոստովի մարզի հետ ունեցած բարեկամական հարաբերություններից և Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգի հետ ստորագրած փոխգործակցության համաձայնագրից։ Հենց այս ուղղությամբ սեպտեմբերի 5-8-ը Գիլանի նահանգապետի ու իրանցի գործարարների հետ կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արտահանման, ներկրման ու ազատ տնտեսական գոտում իրականացվելիք համագործակցության վերաբերյալ։
Անդրադառնալով մասնավոր ներդրումներին՝ Գարիկ Սարգսյանը խոսել է Քաղցրաշեն և Նարեկ համայնքների հողատարածքներում խաղողի այգիների հիմնման, գինու գործարանի կառուցման, 100-150 աշխատատեղ բացելու մասնավոր ծրագրից, անդրադարձել Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծություն սկսելու ծրագրին ու դրա մեջ ներառվող ժամանցի կենտրոնի ստեղծմանը։
Քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքները վերաբերել են Վեդու բժշկական կենտրոնի գազաֆիկացմանն ու լոկալ ջեռուցման համակարգի տեղակայմանը, Աբովյան և Դաշտաքար համայնքների մանկապարտեզների ընթացող, Արարատի ավագ դպրոցի՝  ավարտված շինարարությանը, որոնց զուգահեռ իրականացվել են միջհամայնքային ճանապարհաշինարարական աշխատանքներ։
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Գարիկ Սարգսյանը գյուղատնտեսության ոլորտում տարին համարել է բարենպաստ և ներկայացրել, թե պտուղ-բանջարեղենի ուղղությամբ որքան է եղել մարզի համայնքների արտադրանքը միասին վերցրած։
Առանձնացնելով հատկապես կրությունն ու առողջապահությունը՝ Արարատի մարզպետն ընդգծել է, որ ոլորտներն անչափ կարևոր են ապագա քաղաքացուն ձևավորելու ու մարդկային կյանքեր փրկելու տեսանկյունից, այդ է պատճառը, որ վերջին շրջանում աուդիտորական ստուգումներ են իրականացվել մարզի երկու բժշկական կենտրոններում, անբարեխիղճ վերաբերմունքն ու կոռուպացված դրսևորումները բացառելու համար նշանակվել են նոր տնօրեններ։
Անդրադառնալով մյուս ոլորտներին ևս ՝ Գարիկ Սարգսյանը համառոտ ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու պատասխանել մամուլի ասուլիսին ներկա լրագրողների հարցերին, որ վերաբերել են մարզպետարանում առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, թոշակառու ուսուցիչների՝ երիտասարդ կադրերով փոխարինմանը, մարզում սահուն կերպով ընթացող խաղողի բերքահավաքին, մարզի բժշկական կենտրոններում իրականացված աուդիտորական ստուգումներին և այլն։
Ավարտելով մամուլիս ասուլիսը՝ մարզի ղեկավարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել մասնակցության համար և առաջիկայում հանդիպելու պատրաստակամություն հայտնել։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20