Նորություններ
<<Մաքուր մոլորակ>>-ը Արարատի մարզում
15.09.2018
<<Մաքուր մոլորակ>> շարժման մասնակից երկրներին այս տարի միաել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Հասարակական հիմունքներով իրականացվող ծրագիրն իրենից ենթադրում է մեկօրյա շաբաթօրյակ հանրապետության տարբեր համայնքներում: Արարատի մարզում վերահիշյալ ծրագրի շրջանակներում սեպտե,բերի 15-ին իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ սոցիալական ցանցերում կամավորական հիմունքներով ձևավորված10-20հոգանոց խմբերի կողմից: Արարատ, Մասիս, Արտաշատ քաղաքներում, Մասիս և Զանգակատուն գյուղական համայնքներում վերոհիշյալ խմբերին պետական միջոցներով տրամադրվել են աղբահեռացման համար նախատեսված հիգիենիկ պարագաներ ու միջոցներ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերվել հավաքված և մշակման համար ոչ պիտանի աղբը տարածքից հեռացնելու համար: