Նորություններ
Մասիսում կայացել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ժորա Եսայանին նվիրված հուշամրցաշար
15.09.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է քառօրյա պատերազմում հերոսացած Ժորա Եսայանին ու մյուս քաջորդիներին նվիրված մարզական միջոցառմանը:
Գարիկ Սարգսյանը ողջունել է ներկաներին և իր խոնարհումն արտահայտել բոլոր հերոսածին մայրերի հանդեպ՝ շեշտեով, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք վառ պահել հայրենիքի համար կյանքը չխնայած հայորդիների հիշատակը:
Հուշամրցաշարը կազմակերպվել էր մարզական տարբեր առաջնությունների ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Ժորայի մարզիչ, ‹‹Կոնտակտ-կարատե ԴՈ-ի և Քիք-Բոքսինգի›› ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Քելեշյանի կողմից և հավակնում է լինել շարունակական: Հուշամրցաշարին մասնակցում է8 Արարատի, Արմավիրի մարզերն ու Երևանը ներկայացնող մարզիկների 5 զույգ: Հաղթողները պարգևատրվել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից: