Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հնչեցված հարցի հետքերով

17.09.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի  պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի` Լուսինե Արշակյանի կողմից բարձրացված այն հարցին, թե օրեր առաջ Արտաշատի բժշկական կենտրոն դիմած հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող և ռազմական ոստիկանության աշխատակից հանդիսացող իր ազգականից 30.000 դրամ են պահանջել շտապ օգնության մեքենայով Էրեբունի ԲԿ տեղափոխելու համար, չնայած որ ըստ լրագրողի պետք է իրականացվեր պետպատվերի շրջանակներում, պարզաբանում ենք:
Ըստ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Տիգրան Վիրաբյանի՝ քաղաքացի Վիգեն Արշակյանը 11.09.2018թ. 17:50 –ի սահմաններում Արտաշատի ԲԿ Թերապևտիկ բաժանմունք է բերվել կրծքավանդակի շրջանի ցավերով, հերթապահություն իրականացնող թերապևտ Կարինե Խաչատրյանի կողմից զննման ենթարկվելուց հետո վերցվել է ստացիոնար հսկողության և բուժման: Հիվանդի վիճակը եղել է կայուն, կատարվել է էլեկտրոսրտագրություն, լաբորատոր հետազոտություններ, ստացել է համապատասխան բուժում: Ժամեր անց հիվանդի ինքնազգացողությունը վատացել է, կանչվել է ռեանիմատոլոգ, համատեղ զննումից և կրկնակի ԷԿԳ-ից հետո պարզվել է, որ հիվանդը պետք է բուժվի նեղ մասնագիտացված սրտաբանական կլինիկայում: Առաջարկվել է նրան տեղափոխել համապատասխան բաժանմունք, զանգ է կատարվել Էրուբունի ԲԿ, որտեղ գործում է սեփական ուժերով հիվանդանոց տեղափոխող և համապատասխան սրտաբանական հետազոտություններ կատարող «Կարդիոբրիգադա» ծառայություն: Տեղափոխության առաջարկից հետո զանգ է կատարվել Էրեբունի բժշկական կենտրոն, ճշտվել են ծառայության պայմաններն ու հիվանդին տեղեկացվել, որ տեղափոխումն արժե 30.000 դրամ, որ միայն սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում Էրեբունի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունը կարող է տեղափոխումն իրականացնել անվճար, իսկ հիվանդի մոտ այդ պահին եղել է ստենոկարդիա՝ կրծքահեղձուկի նոպա: Տեղեկացումից հետո հիվանդը հրաժարվել է ծառայությունից՝ ասելով, որ չունի գումար, ինչպես նաև ունի հաշմանդամության 3-րդ կարգ և ռազմական ոստիկանության աշխատակից է, որի մասին կենտրոնում մինչ այդ չեն իմացել ։ Այս տեղեկությունից հետո Արտաշատի ԲԿ-ից հարցում են արել Էրեբունի ԲԿ, որտեղից տեղեկացրել են, որ նույնիսկ հաշմանդամության կարգ ունենալն ու ռազմական ոստիկանության աշխատակից լինելը պետպատվերի շրջանակներում տեղափոխման հնարավորություն չեն ընձեռում: Քանի որ հիվանդի վիճակը սրվել է, անմիջապես տեղափոխվել է ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սենյակ, հերթապահ ռեանիմատոլոգի կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, ապա 15-20 րոպեի ընթացքում Արտաշատի ԲԿ-ի ուժերով անվճար տեղափոխվել է Էրեբունի ԲԿ՝ հետագա հետազոտման և բուժման: Արտաշատի ԲԿ-ից մեզ տեղեկացրեցին, որ հիվանդի վիճակը կայուն է և այս պահին պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժման կուրս է անցնում Էրեբունի ԲԿ-ում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31