Նորություններ
Գարիկ Սարգսյանն ընդունել է «LIONS INTERNATIONAL» կազմակերպության ներկայացուցիչներին
18.09.2018
Սեպտեմբերի 17-ին Արարատի մարզպետն ընդունել է «LIONS INTERNATIONAL» կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանի Հանրապետությունում են բարեգործական հերթական ծրագրի շրջանակներում: Հանրապետության 12 դպրոցներում տեսողության խնդիրների հայտնաբերման և ակնոցների տրամադրման նպատակով իրականացվող ծրագրի մեջ ընդգրկվել են Արարատի մարզի 6 գյուղական համայնքների՝ Նոր Ուղու, Նոր Կյանքի, Արալեզի, Դալարի, Մասիսի, Ազատավանի դպրոցները: Արդեն իսկ ծրագրով հետազոտվել է 1400 երեխա , որոնց 10 տոկոսն է միայն ունեցել տեսողական լուրջ խնդիրներ:
Արարատի մարզպետի հետ կայացած հանդիպման ընթացքում բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները խնդրել են աջակցել տարածաշրջանների պոլիկլինիկաների ակնաբույժների հետ վերոհիշյալ ծրագրի շրջանակներում համագործակցություն սկսելու ոլորտում, քանի որ շարժական նորագույն սարքավորման միւջոցով որևէ երեխաների մոտ հայտնաբերված խնդրից հետո մասնագետի խորհրդատվության ու հետագա բուժման կուրս անցնելու կարիք է լինում:
Գարիկ Սարգսյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը հանրապետությունում կյանքի կոչվող ծրագրերի համար և հավելել, որ մշտապես կանգնած է նրանց կողքին: